top of page

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Սարգիս Սարգսյանը

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 27, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի շախմատի ակադեմիայում նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 4-ը անցկացվում է Հայաստանի տղամարդկանց 85-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը:

Մրցաշարը անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 12 մասնակիցներով:

3 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը, ով հաղթել է բոլոր խաղերում:

Առաջատարից կես միավորով հետ է մնում ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը:

2 միավոր ունեն Վլադիմիր Շահինյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը:

ree

1/3036
bottom of page