top of page

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում․ տուժածների մեջ երեխաներ կան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 25, 2024
  • 1 min read

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Akura» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում՝ դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել կայանված բեռնատարի կցորդիչի հետնամասի մեջ։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, նրանցից 3-ը՝ անչափահասներ, տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քերական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։



Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու 3 անչափահաս երեխաներն են։

1/3132
bottom of page