top of page

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 15, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 15-ին՝ երեկոյան ժամերին, 16-20-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։


Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը, 16-ին՝ աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում hունիսի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Հունիսի 16-20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

1/3053
bottom of page