top of page

«Անցումային կառավարությունը պետք է լինի հայրենատեր և աստվածասեր»․ Բագրատ Սրբազանը ներկայացրեց օրակարգը, որը պետք է կյանքի կոչվի իշխանափոխությունից հետո

  • Writer: Lilit
    Lilit
  • May 26, 2024
  • 1 min read
ree

Անցումային կառավարությունը՝ Հաշտության կառավարությունը, պետք է լինի մասնագիտական կարողություններով, հմտություններով օժտված, պետք է լինի հայրենատեր և աստվածասեր, հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Հստակ պետք է ունենա օրակարգային երեք ուղղություններ․

Առաջինը՝ ներքին հաշտության օրակարգ՝ հիմնված արդարության և արդարադատության վրա։

Երկրորդը՝ արտաքին հարաբերություններում պետք է վարի առանց «հակա»-ների քաղաքականություն, ներկա վիճակի սառեցում անի, որը չափազանց դժվար է, որովհետև տեղեկատվության անսահամափակ պակաս կա այս պահին։ Ամեն գնով պետք է սառեցնել այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք։ Պետք է ձգտի իրական՝ կայուն խաղաղության՝ ուժին սպառնալիքի կիրառման վերացմամբ, մեր գերների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի իրականացմամբ,  խաղաղության պայմանագրի շուրջ իրական, խորքային բանակցություններ վարելով, ներառյալ՝  արցախցիներիի անվտանգ վերադարձը՝ անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության խնդիրների լուծմամբ։ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է մեկնարկի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո՝ հստակ քարտեզներով։

Երրորդը՝ պետք է պատրաստի արտահերթ կամ հերթական  ընտրություններ՝ ազատ և թափանցիկ ընտրությունների երաշխավորը լինելով՝ առանց հավակնելու մասնակցել այդ ընտրություններին»,- անցումային կառավարության օրակարգը ներկայացրեց Բագրատ Սրբազանը։

1/3037
bottom of page