top of page

Թուրքիայում ձերբակալել են ՏԻՄ ղեկավարին և նրա ամուսնուն

  • 19 hours ago
  • 1 min read

Իզմիթի շրջանի քաղաքապետարանում իրականացվող քննության շրջանակում թուրք իրավապահները ձերբակալել են ՏԻՄ ղեկավար Ֆաթմա Քափլան Հյուրրիեթին և նրա ամուսնուն՝ Մուրաթ Հյուրրիեթին, հայտնում է Haber Global-ը։

Առկա տեղեկությունների համաձայն՝ Ֆաթմա Քափլան Հյուրրիեթից և նրա ամուսնուց բացի՝ ևս 31 կասկածյալի ձերբակալման օրդեր է տրվել։ Նրանցից 28-ն այս պահին արդեն ձերբակալվել են։

Տվյալների համաձայն՝ քննության շրջանակում ոստիկանությունն առավոտյան խուզարկություններ է անցկացրել Իզմիթի քաղաքապետարանի շենքում և Ֆաթմա Քափլան Հյուրրիեթի բնակարանում։

Ստամբուլի դատախազության հայտարարության համաձայն՝ ձերբակալվածներին, այդ թվում՝ քաղաքապետին և նրա ամուսնուն, մեղադրանք է առաջադրվել հանցավոր համագործակցություն ձևավորելու, կաշառակերության և թենդերների անցկացման ընթացքում խարդախությունների համար։

Դատախազության ցուցումով հուլիսի 20-ին իրավապահ մարմինները միաժամանակյա գործողություններ են իրականացրել Անթալիայում, Քըրըքքալեում, Իզմիթում, Ստամբուլում և Անկարայում։

1/3508
bottom of page