top of page

Ջեյ Լոն ցնցող խոստովանություն է արել Բեն Աֆլեքից իր ամուսնալուծության մասին

  • Jun 16
  • 1 min read

Ջենիֆեր Լոպեսը անուղղակիորեն հաստատել է Բեն Աֆլեքի հետ իր հարաբերությունների խնդիրները, երբ հանկարծակի հայտարարել է իր ամառային շրջագայության չեղարկման մասին։ Այդ ժամանակ նա դիմել է երկրպագուներին. «Ես սրտով կոտրված եմ և կործանված, որ հիասթափեցնում եմ ձեզ։ Խնդրում եմ իմացեք. ես սա չէի անի, եթե չզգայի, որ դա բացարձակ անհրաժեշտություն է»։

Այս երկուշաբթի երգչուհին վերջապես բացահայտել է, թե իրականում ինչ էր կատարվում կուլիսներում։

«Վերջին ամուսնալուծությունից հետո ես պարզապես նստած մտածում էի. «Լավ, ես չեղարկեցի շրջագայությունը...։ Ես պետք է հասկանամ՝ ինչ է կատարվում ինձ հետ։ Մոռացիր մնացած ամեն ինչի մասին»։

This Is Me… Now շրջագայությունը չեղարկելուց կարճ ժամանակ անց լուրեր տարածվեցին, որ Բեն Աֆլեքը տեղափոխվել է իրենց համատեղ ամուսնական տնից։ Լոպեսն ասել է, որ այդ պահին ինքն իրեն վճռականորեն ասել է. «Ինչ–որ առումով ես ոչ մեկին մեղադրելու կարիք չունեմ, բացի ինձնից։ Խնդիրն այն չէ, որ մյուս մարդիկ կատարյալ են վարվում, այլ այն, թե դու ի՞նչ ես անում։ Ի՞նչ է կատարվում քո ներսում։ Եվ դա շրջադարձային պահ էր ինձ համար», - բացատրել է աստղը։

Նախկին զուգընկերոջ վրա ամբողջ մեղքը բարդելու փոխարեն՝ Ջենիֆերը որոշել է խորը ներքին աշխատանք կատարել։

«Ես կարողացա վերադառնալ իմ ներսում գտնվող այդ փոքրիկ աղջկան», - խոստովանել է նա։ «Իսկապես նայիր նրան և ասա. «Դու դա արեցիր։ Դու հաղթահարեցիր այս ամենը։ Առաջ, մի փոքր գովաբանիր քեզ, սեր ցույց տուր քեզ։ Դադարիր սեր փնտրել դրսից և տուր այն ինքդ քեզ»։

1/3580
bottom of page