top of page

Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման է ենթարկվել 17 անձ

  • 1 day ago
  • 1 min read



Հակակոռուպցիոն դատարանի մոտից քիչ առաջ բերման է ենթարկվել 17 անձ, հայտնել են ՆԳՆ-ից: 

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լարված իրավիճակ էր ստեղծվել, քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների և Սամվել Կարապետյանի կողմնակիցների միջև։

Ըստ նախնական տվյալների, կան բերման ենթարկվածներ, նրանցից մեկը Վաղինակ Ղազարյանն է։

Նշենք, որ այսօր շարունակում է Սամվել Կարապետյանի գործով  դատավարությունը, որն ընդհատվել էր ապրիլի 15–ին։

Դատարանի բակում են հավաքվել Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ։ Այստեղ են նաև ոստիկանական մեծ ուժեր։ Աջակիցների մի մեծ խումբ էլ Երազի այգուց երթով ժամանել է դատարան։

1/3319
bottom of page