top of page

«Գառան մորթի հագած գայլեր են այսօրվա կառավարիչները». Շիրազ Խաչատրյան

  • 5 hours ago
  • 1 min read

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի ներկայիս կառավարիչն ասում է, որ «լինելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա»...


Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ շանտաժ և վախի, ահաբեկության մթնոլորտի գիտակցված ձևավորում։ Ի՞նչ լեզվով է իշխանությունը խոսում սեփական ժողովրդի հետ ընդհանրապես։


Ի՞նչ է սա, եթե ոչ ամենադասական հիբրիդային ազդեցության մեխանիզմ, որն իշխանությունների կողմից կիրառվում է սեփական քաղաքացիների նկատմամբ, երբ մարդկանց վախեցնում են պատերազմով՝ իրենց ցանկալի քաղաքական արդյունքը ստանալու համար:


Ու ամբողջ զավեշտն այն է, որ նույն իշխանությունն այսօր խոսում է հիբրիդային պատերազմների դեմ պայքարից և դրա համար եվրոպական աջակցություն է ստանում։


Գառան մորթի հագած գայլեր են այսօրվա կառավարիչները, և այս պահին ամենավտանգավորը հենց իրենք են, որ կան...»:

1/3258
bottom of page