top of page

Թբիլիսիում ձերբակալել են 14 տարին չլրացած աղջիկներին ինտիմ հաղորդագրություններ ուղարկած տղամարդու

  • 12 hours ago
  • 1 min read

Թբիլիսիում ձերբակալել են 14 տարին չլրացած աղջիկներին ինտիմ հաղորդագրություններ ուղարկած տղամարդու

Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի անչափահասների գործերով գլխավոր վարչության աշխատակիցները 14 տարին չլրացած երկու աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալել են 1994 թվականին ծնված Ս.Չ.-ին, հայտնում է Грузия Online-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սոցիալական ցանցերից մեկով կապ է հաստատել 2015 և 2017 թվականներին ծնված անչափահաս աղջիկների հետ և նրանց ինտիմ բնույթի հաղորդագրություններ ուղարկել:

Հաղորդակցության ընթացքում նա աղջիկներին ուղարկել է իր լուսանկարն ու ինտիմ բնույթի տեսանյութեր, իսկ որպես պատասխան՝ պահանջել իրեն ուղարկել նույնաբնույթ լուսանկարներ և տեսանյութեր:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում անչափահասների գործերով գլխավոր վարչության աշխատակիցները միջադեպից կարճ ժամանակ անց պարզել են հանցագործի ինքնությունը և ձերբակալել նրան:

Որպես իրեղեն ապացույց առգրավվել է մեղադրյալի բջջային հեռախոսը, որով նա սոցցանցում հաղորդակցվել է աղջիկների հետ:

«Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 12 տարի ժամկետով»,- ասված է հաղորդագրության մեջ:

1/3177
bottom of page