top of page

Մոտ 200,000 ուկրաինացի կարող է կորցնել օրինական կարգավիճակը ԱՄՆ-ում

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 23
  • 1 min read
ree

ԱՄՆ-ում ապաստանած գրեթե 200,000 ուկրաինացի կարող են վտանգի տակ հայտնվել՝ կորցնելու իրենց օրինական կարգավիճակը այն պատճառով, որ կարգավիճակի երկարաձգման դիմումների մշակումը զգալիորեն դանդաղել է։ Այս մասին հաղորդում էReuters-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության նախկինում չհրապարակված տվյալներին։


Աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի ապրիլից ի վեր մոտ 260,000 ուկրաինացի է մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ Ջո Բայդենի վարչակազմի նախաձեռնած մարդասիրական ծրագրի շրջանակներում։ Սակայն օրինական կարգավիճակը երկարաձգելու համար ներկայացվող դիմումների քննությունը լուրջ հետաձգումների է ենթարկվել Թրամփի վարչակազմի օրոք, ինչի հետևանքները շարունակվում են նաև այսօր։


Տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականի մայիսից ի վեր ԱՄՆ իշխանություններն իրականացրել են ընդամենը մոտ 1,900 դիմումի մշակում՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ մի շարք այլ երկրների քաղաքացիների համար։ Սա համարվում է ծայրահեղ փոքր թիվ՝ հաշվի առնլով տասնյակ հազավոր դիմումները, որոնք սպասում են մշակման։


Միգրացիոն իրավաբանները զգուշացնում են, որ գործընթացի դանդաղումը կարող է հանգեցնել զանգվածային կարգավիճակի կորուստների, ինչի հետևանքով ուկրաինացիները կկանգնեն արտաքսման կամ անօրինական բնակության ռիսկի առաջ։

bottom of page