top of page

Փաշինյանն անակնկալի է եկել Վաղարշապատի ընտրություններից առաջ հարցման արդյունքներից. թվեր

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 14
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է հարցում իրականացնել Վաղարշապատ խոշորացված համայնքում՝ Էջմիածին քաղաքում և գյուղերում՝ հասկանալու համար առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններում ուժերի դասավորվածությունն ու ՔՊ-ի իրական շանսերը, և արդյունքներից անակնկալի է եկել։ Այս մասին գրում է Armlur.am-ը։

Հարցման տվյալներից Փաշինյանն անակնկալի է եկել։

Մասնավորապես, ըստ կառավարության աղբյուրի, ընտրապայքարի ավարտին նրա դիմաց դրվել է հետևյալ տոկոսային հարաբերակցությունը․

«Քաղաքացիական պայմանագիր» – 37.3 %

«Հաղթանակ» դաշինք – 35.9 %

«Մայր Հայաստան» կուսակցություն – 10.8 %

«Հայրենիք» կուսակցություն – 4.7 %

«Ժառանգություն» կուսակցություն – 3.5 %

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 3.2 %

«Հանրապետություն» կուսակցություն – 1,5 %

«Համահայկական ճակատ» կուսակցություն – 1.1 %

Որքանով են իրական այս թվերը, իհարկե, կպարզվի այս կիրակի:

1/3011
bottom of page