top of page

«Ժամանակս սպառվում է». Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը իր ծննդյան օրը անհանգստացնող հայտարարություն է արել

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 10
  • 1 min read

ree

«Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովն այսօր դառնում է 41 տարեկան։ Ուրախ հաղորդագրությունների փոխարեն նա մռայլ գրառում է հրապարակել անվճար ինտերնետի մոտալուտ «վախճանի» մասին։

«Ես դառնում եմ 41 տարեկան, բայց չեմ ուզում տոնել։ Մեր սերունդը ավելի ու ավելի քիչ ժամանակ ունի փրկելու մեր նախնիների կողմից մեզ համար ստեղծված անվճար ինտերնետը», - գրել է Դուրովը «Telegram»-ում։

Նրա խոսքով՝ այն, ինչը նախատեսված էր որպես տեղեկատվության ազատ փոխանակում, դառնում է վերահսկողության հիմնական գործիք։ Որպես օրինակներ նա նշել է Մեծ Բրիտանիայում թվային անձնագրերը, Ավստրալիայում առցանց տարիքի ստուգումը և ԵՄ-ում անձնական հաղորդագրությունների զանգվածային սկանավորումը։

1/3011
bottom of page