265 անհետ կորած կա. ԳՇ պետը նոր թվեր է ներկայացրել ծնողներին
- Lilit

- Sep 30
- 1 min read

Երեկ երեկոյան՝ ժամը 20.30-ի սահմաններում, անհետ կորած զինծառայողների ծնողներին՝ շուրջ 30 հոգու, ընդունել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Հանդիպմանը ներկա ծնողներից մեկը պատմել է, որ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։
«Անգամ մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել։ Հիմնական նորությունն այն է եղել, որ իրենց ասել էին, որ մինչ այս պահը, ԱԱԾ–ի տվյալներով, 195 անհետ կորածի մասին է խոսքը, իսկ ԳՇ պետը ծնողներին է ներկայացրել ցուցակ, որը վերջիններս կարդացել են և որտեղ խոսքը 70–ով ավելի՝ 265 անհետ կորածի մասին է։
Ասել են, որ հանդիպումները շարունակական կլինեն, խոստացել են, որ ամեն ինչ կանեն, զբաղվում են այդ հարցով։
Հանդիպումը տեւել է մինչեւ ժամը 23.00–ն։
Այս պահի դրությամբ անհետ կորած զինծառայողների ծնողները որեւէ գործողություն չեն պլանավորում անցկացնել, սպասելու են, թե իրենց ինչ են փոխանցելու»,- գրել է լրատվամիջոցը։




















