top of page

Ախ, այս խելագար աշխարհը. Աղջիկն իրեն ներկայացնում է՝ որպես շուն

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 3
  • 2 min read




ree

«This Morning»-ի հեռուստադիտողները ապշել են, երբ հյուրը, որը ներկայանում է որպես պոմերանյան շուն, ցուցադրել է իր վզկապերը, հաղորդում է Daily Mail-ը։

Միլք անունով հայտնի մի երիտասարդ կին ուղիղ եթերում է հայտնվել իր հոր՝ Մայքի հետ, որպեսզի հաղորդավարներ Քեթ Դիլիին և Բեն Շեփարդին պատմի իր՝ որպես «շնիկ» անսովոր կյանքի մասին։


«Ես սկսեցի ինձ շուն համարել մոտ մեկ տարի առաջ»,-հաղորդավարներին ասում է Միլքը։ «Երբ փոքր էի, տարված էի աշխարհի ամենախելոք շներով։ Քանի որ ես բավականին ցածրահասակ եմ, դա ինձ հարմար է»։

Հանրության արձագանքի մասին խոսելիս Միլքը պատասխանել է. «Մարդիկ պետք է ավելի քիչ զգայուն լինեն»։

Նա պարզաբանել է, որ իր հոբբին պարզապես զվարճանալու և ինքնարտահայտվելու միջոց է։ «Սա միայն ինձ է վերաբերում և չպետք է անհանգստացնի մյուս մարդկանց»։

ree

Միլքն ընդգծել է, որ իր հայրը՝ Մայքը, աջակցում է իրեն, չնայած Մայքի խոսքով՝ մայրը չի կիսում իր ընտրությունը։ «Մենք սիրում ենք մեր դստերը, եթե նա ուզում է այսպես ապրել իր կյանքի մնացած մասը, դա նրա ընտրությունն է»,-ասել է Մայքը։ «Մենք չենք կարող նրան կանգնեցնել, և նա սիրում է դա, այնպես որ կտեսնենք, թե ինչի կհասնի»։

Հայրը հավելել է, որ իր դուստրը միշտ «հատուկ» է եղել, բայց շան պես ապրելու նրա որոշմանը որոշ ժամանակ է պահանջվել սովորելու համար։ «Նա միշտ շան պես է վարվել, բայց մենք կարծում էինք, որ դա ժամանակավոր է։ Ժամանակի ընթացքում մենք հասկացանք, որ նրան դա իսկապես դուր է գալիս, և նա ուզում է այդպիսին լինել»։

ree

Միլքը հեռուստադիտողներին պատմել է իր շան խաղալիքների և իր խնամողի՝ Սթարի մասին, որը շան խաղեր է խաղում նրա հետ և զբոսանքի է տանում նրան։ Այնուամենայնիվ, նա պնդում է, որ Սթարի հետ իր հարաբերությունները լիովին պլատոնական են. «Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Դա լիովին պլատոնական է»։

Նա ցուցադրեցլ է իր սիրելի աքսեսուարները՝ Լարի վիշապի տեսքով փափուկ խաղալիքը՝ «իմ բոլոր խաղալիքներից ամենաաղմկոտը», իր ոսկորները և երեք տարբեր տեսակի պոչեր։ Նա նաև ունի մի քանի վզնոցներ, այդ թվում՝ վարդագույնը՝ շան պիտակով, և սպիտակը՝ փոքրիկ ոսկորով։

1/3011
bottom of page