Ակնկալում ենք համատեղ աշխատանք՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները. Փաշինյանը՝ Սանդուին
- Lilit

- Nov 4, 2024
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորւմ եմ Ձեզ՝ Մոլդովայի նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Ակնկալում ենք համատեղ աշխատանք՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները՝ հիմնված մեր պատմական կապերի և ժողովրդավարության ընդհանուր հիմնարար արժեքների վրա»,- այս մասին «X»-ի իր էջում գրառում է կատարել վարչապետը։




















