top of page

Առուշանյանը երկու տարբերակ ունի․ «Հրապարակ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 30, 2024
  • 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իրավական առումով անգրագետ պաշտոնյաներ ունենք: Դատարանն Առուշ Առուշանյանին 5 տարով զրկել է պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ինչը, իրավաբանների կարծիքով, անօրինական է եւ հակասության մեջ է այլ օրենքների հետ:

Երեկ էլ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել է. «2 տարբերակ կա՝ կա՛մ հրաժարական է տալիս մեր հարգարժան քաղաքապետը, կա՛մ ավագանին ունի այդ հիմքով անվստահություն հայտնելու լիազորություն»։ Բայց չէ՞ որ դատավճռում գրված չէ, որ անձը պետք է հրաժարական տա, եւ ավագանին դատավճռի կատարման սուբյեկտ չէ. Քրեական գործով դատարանը կարող է պատիժ սահմանել միայն ամբաստանյալի, այլ ոչ թե երրորդ անձանց նկատմամբ:

1/3130
bottom of page