top of page

Միրզոյանն առաջին անգամ կմասնակցի Հաագայում Միջազգային քրեական դատարանի վեհաժողովի նիստին

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 1, 2024
  • 1 min read
ree

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում։

Փետրվարին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին, փոխանցում են նախարարությունից։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։

Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ հենց այս դատարանն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։Երևանն, իր հերթին, հայտարարել է, որ Հռոմի կանոնադրությանը միանալով՝ ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։

1/3012
bottom of page