Սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի վիրավորական գրառումների մասին
Ստացել են համաչափ պատասխան. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի վիրավորական արտահայտություններով գրառումներին։
«Երբ տղամարդը սկսում է կնոջից խոսել, բամբասել, կնոջ մասին վիրավորական խոսքեր ասել, այստեղ, այո՛, յուրաքանչյուր կին էլ հնարավոր է սկսի նույն կերպ պատասախան տալ։ Պետք է հասականան, որ կա արժանապատվություն, ինքնասիրություն, կան կարմիր գծեր, որոնք չպետք է անցնեն, և այդ տղամարդկանց էլ հորդորում եմ որևէ պարագայում հայ կնոջը չթիրախավորեն։ Դա հայ տղամարդուն սազական չէ։ Ես որպես ՀՀ քաղաքացի սիրում և հարգում եմ ցանկացած ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, յուրաքանչյուրս պարտավոր ենք հարգել։ Այդ ամեն ինչը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան»,-ասաց նա։




















