Գործնական պարապմունքներ հրանետային համակարգերի կիրառմամբ. ՊՆ
Nov 20, 2022
1 min read

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել են ТОС-1А ծանր հրանետային համակարգերի կիրառմամբ գործնական պարապմունքներ: Այդ մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Հրանետային համակարգերը դուրս են հանվել մշտական տեղակայման վայրերից, բացազատվել նախորոշված շրջանում և բերվել մարտական վիճակի:
Ռեակտիվ արկերի կիրառմամբ խոցվել է շուրջ 1․5 կմ հեռավորությամբ գտնվող պայմանական հակառակորդի թեթև զրահապատ տեխնիկայի և տրանսպորտային միջոցների շարասյունը:




















