ԿԲ նախագահը նոր տեղակալ ունի
Nov 20, 2022
1 min read

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թեկնածության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնի համար առաջադրել էր Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:
Հանձնաժողովի 6 անդամ կողմ քվեարկեցին Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը: Դեմ և ձեռնպահ ձայներ չկային:




















