ԱԺ-ն ընդունեց աղմուկ հանած օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովը 66 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ու հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթը։
ԿԲ-ի առաջարկած փոփոխություններին կողմ քվեարկեց իշխանամետ «Քաղաքացիական պայմանագիրը»։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 28 անդամները միաձայն դեմ քվեարկեցին, «Պատիվ ունեմ» խմբակցության 5 անդամները` միաձայն ձեռնպահ։
Հիշեցնենք, այս օրինագծերի փաթեթի քննարկումը երեկ խորհրդարանում բուռն կրքեր առաջացրեց։