top of page

Բախվել են Ալեն Սիմոնյանի ընտանիքին սպասարկող մեքենան և BYD-ը․ վարորդները միմյանց են մեղադրում

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 26, 2024
  • 1 min read

ree

Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 110 HH 01 համարանիշի և BYD մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan-ը։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser Prado-ի համարանիշները հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին։

1/3037
bottom of page