top of page

25 միավոր «Կամազ-4308» Պաշտպանության նախարարությունից փոխանցվեց ԱԻՆ-ին

Nov 20, 2022
1 min read

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարության որոշմամբ, պաշտպանության նախարարությանն ամրացված «Կամազ-4308» 25 (քսանհինգ) միավոր տրանսպորտային միջոց հետ վերցվեց և ամրացվեց արտակարգ իրավիճակների նախարարությանը:


Ըստ որոշման հիմնավորման, ԱԻՆ փրկարար ծառայությունն արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը, կազմակերպում և իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի, որոնողափրկարարական, վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ:


«Դեպքերին արագ և առավել օպերատիվ արձագանքելու, խոշոր հրդեհների ժամանակ անտառային և դժվարամատչելի հատվածներում հրդեհաշիջման համար նախատեսվող գույք և անհրաժեշտ սարքավորումներ տեղափոխելու, շարժական խոհանոցների միջոցով սննդի մատակարարումը ապահովելու նպատակով» էլ որոշվել է մեքենաները ՊՆ-ից ԱԻՆ տեղափոխել:

1/3633
bottom of page