top of page

2021-ին ամենախոշոր հարկ վճարողը Զանգեզուրի կոմբինատն է, երկրորդը՝ «Գազպրոմ Արմենիան»



Կարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:


ՊԵԿ-ից հայտնում են, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 216 մլրդ 881 մլն դրամ։


1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTILists բաժնում:


Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:


Ցանկի առաջին հորիզոնականում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որի հարկերը կազմել են 48,8 մլրդ դրամ: Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է, որը վճարել է 47,8 մլրդ դրամ: Երրորդ տեղում ՊՆ աշխատակազմն է (42,6 մլրդ դրամ), 4-րդ տեղում է «Գրանտ Տոբկոն» (42,1 մլրդ դրամ), իսկ առաջին 5-յակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ Գոլդը» (20,8 մլրդ դրամ):


Երկրորդ հնգյակում են հետեւյալ ընկերությունները.


«Ինթերնեշնլ Մասիս տաբակ»


«CPS oil»


«ՄՏՍ Հայաստան»


«Ֆլեշ»


«Թեղուտ»:

1/2098
bottom of page