Վանո Սիրադեղյանի աճյունը առաջիկայում կտեղափոխվի Հայաստան. Նիկոլ Փաշինյան
Nov 20, 2022
1 min read

ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան: Այդ մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Վանո Սիրադեղյանի հետ կապված հարցին:
Նա նշեց, որ ձևավորվել է կառավարական հանձնաժողով, և իր կարծիքով կառավարական հանձնաժողովը որոշումներ կկայացնի և Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան:




















