Կռվում եք Միքայել սրբազանի ստվերի դեմ, որովհետև զգում եք՝ շարունակում եք մնալ պարտված նրա խոսքերին. Մարուքյան
- Lilit

- Nov 14
- 1 min read

Միքայել սրբազանին ապօրինի կերպով ազատազրկելուց հետո իշխանությունները չեն դադարեցնում իրենց պայքարը բանտարկված մարդու դեմ։ Այս անգամ էլ Ռուբեն Ռուբինյանն է հրահանգավորված թիրախավորել նրան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Սրբազանն արդեն ասել է՝ «Վախից այն կողմ ազատություն է», իսկ դուք վախեցած եք ու անազատ։ Կռվում եք Միքայել սրբազանի ստվերի դեմ, որովհետև զգում եք, որ նույնիսկ բանտարկելով նրան՝ շարունակում եք մնալ պարտված նրա գաղափարներին ու խոսքերին։
Կարճ ասեմ՝ հեռու մնացեք Միքայել սրբազանից, դուք ջախջախված եք, իսկ նա անմեղ ու անպարտ է։




















