Թուրքիան կրկին նախապայման է դրել Հայաստանի առջև
Թուրքիան նոր նախապայմաններ է դրել Հայաստանի առջև։ Այդ մասին գրում են տելեգրամյան ալիքները։
«Ադրբեջանական հողերի ազատագրմամբ մենք Կովկասում թևակոխեցինք նոր դարաշրջան։ Դրանից հետո մենք սկսեցինք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը։ Ակնկալվող արդյունքներին հասնելու համար կարևոր է, որ Հայաստանը լավ գնահատի տարածաշրջանում խաղաղության հնարավորությունը և դրական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ»,- ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Ալիքը գրում է, որ մեզ համար այդքան էլ հասկանալի չէ, թե ինչպես է «ադրբեջանական հողերի ազատագրումը» Թուրքիային բերում նոր դարաշրջան, թեև հաշվի առնելով այն փաստը, որ հենց Թուրքիան է օկուպացրել այդ հողերը, պարզ է դառնում, թե ով է եղել պատերազմի հիմնական շահառուն։
Բացի այդ, պարզ է դառնում, որ Թուրքիան պատրաստ չէ և մտադիր չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, և Անկարան պարզապես սկսում է հերթական թատերական ներկայացումը։
Նարե Գևորգյան