top of page

Տավուշի մարզում Nissan Tiida-ն հայտնվել է Աղստև գետում. կան վիրավորներ

Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ժամը 21:15-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը:


Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:


Օպերատիվ են գործել նաև «Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը առաջին բուժօգննությունն են ցուցաբերել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:


Հրշեջ-փրկարարաները մտել են գետը և հոսաքանզրկել ավտոմեքենան, սակայն այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:


Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի այդ հատվածում բացակայում են պաշտպանիչ բենտոնե արգելապատնեշները և եթե դրանք լինեին, ապա հնարավոր է, որ մեքենան բախվեր դրանց ու չհայտնվեին գետում:

 
 
1/3636
bottom of page