top of page

ՊՆ ծառայողը վթարի է ենթարկվել և հայտնվել նոր կառուցվող ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ


Շիրակի մարզում նոյեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։ ժամը 13:35-ի սահմաններում 48-ամյա Աշոտ Գ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել և հայտնվել նոր կառուցվող ճանապարհի մեջտեղում:


Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկներն ու ԱԻՆ փրկարարները:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքն, ապա քաղաքացիների ու ճանապարհաշինարարների օգնությամբ վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:



1/2384
bottom of page