Բռնության ենթարկված 1-ամյա փոքրիկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում
- Mar 17
- 1 min read

Խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան 2 ամսական փոքրիկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում:
Արաբկիր ԲԿ-ից հայտնեցին, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված երեխան գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։
Ավելի վաղ,՝ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։
Երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով։ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:




















