Եթե հարաբերությունների կարգավորումը լավ ընթանա, Թուրքիան և ՀՀ-ն կվերսկսեն չարտերային թռիչքները
Nov 20, 2022
1 min read

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը նշել է, որ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը շուտով կհանդիպի իր հայ գործընկերոջ հետ՝ քննարկելու գործընթացը։ Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը։
Նա ընդգծել է, որ եթե հարաբերությունների կարգավորումը լավ ընթանա, ինչին Ադրբեջանը համաձայնել և աջակցել է, Թուրքիան և Հայաստանը, որպես գործընթացի քայլերից մեկը, կվերսկսեն չարտերային թռիչքները։
«Մենք հուսով ենք, որ Հայաստանը կհրաժարվի էքսպանսիոնիստական քաղաքականությունից և կգործի որպես մեխանիզմի մաս, որը կնպաստի Հարավային Կովկասի կայունությանը», - նշել է Չելիքը։




















