top of page

Կեղծիքն այստեղ այն կարգի լկտի վիճակի է հասել, որ զեկուցագիր են փոխում․ Արա Զոհրաբյան


Փաստաբանները ոստիկանությունում են․ այդ մասին տեղեկացնում է ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ «Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու: Կեղծիքն այստեղ այն կարգի լկտի վիճակի է հասել, որ հերիք չի զեկուցագրում են ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառում, մի հատ էլ զեկուցագիր են փոխում (բերման ենթարկողների անուններն են հարմարեցնում): Երկուշաբթի օրը հանցագործության մասին հաղորդում կներկայացվի:

Շնորհակալ եմ փաստաբան գործընկերներիս:

Շնորհակալ եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին:

Այսօր՝ շաբաթ օրը, ժամը 16:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում շտապ հավաք»։


1/2384
bottom of page