top of page

Վրաստանում վնասվել է մագիստրալային մալուխը. Առկա է կապի որակի անկում. «Ռոստելեկոմ Արմենիա»

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 29, 2024
  • 1 min read
ree

Առկա է կրկնակի մագիստրալային մալուխի վնասվածք Վրաստանի գործընկերոջ ցանցում, որի վերականգնման համար իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերությունը:

«Շնորհիվ մեր պահեստային կապուղիների՝ մենք կարողանում ենք ապահովել ծառայությունների հասանելիությունը, սակայն առկա է կապի որակի անկում։

Վրաստանի մեր գործընկերները վստահեցնում են, որ խնդիրը կլուծվի առաջիկա երկու ժամվա ընթացքում։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-ասված է հայտարարության մեջ:

1/3037
bottom of page