Հայտնի է դարձել խելացի ժամացույցների գլխավոր թերության մասին
Խելացի ժամացույցները կարող են սխալ հավաքել տվյալները ճարպակալության եւ մուգ մաշկի պատճառով, հայտնում է The Verge պարբերականը:
Լրագրողները որպես օրինակ նշել են Ֆլորիդայի միջազգային համալսարանի (ԱՄՆ) մասնագետների արդիական գիտական հետազոտությունը։ Դրանում գիտնականները եզրակացրել են, որ մուգ մաշկով եւ ճարպի բարձր մակարդակով մարդկանց մոտ խելացի ժամացույցները կարող են սխալ տեղեկություններ հավաքել. կրելի սարքերի այս թերությունը գլխավոր են անվանել:
Բժիշկները գաջեթների արտադրողներին խորհուրդ են տվել ավելի ճշգրիտ փորձարկել իրենց սարքերը դրանք վաճառքի հանելուց առաջ:
Խելացի ժամացույցները բավականին լավ են բավարարում գունատ մաշկ ունեցող եւ օրգանիզմում ճարպի նորմալ մակարդակով մարդկանց պահանջներին: Փորձն իրականացվել է շուկայում հայտնի Apple Watch 5, Fitbit Versa 2 եւ Polar M600 սարքերի միջոցով։ Բոլոր սարքերը հիմնված են ֆոտոպլետիզմոգրաֆիայի՝ սրտի բաբախյունի տվյալների հավաքման ոչ ինվազիվ մեթոդի վրա: Պարզվել է, որ մելանինով հարուստ մաշկը լույսն ավելի վատ է փոխանցում։ Նաեւ գեր մարդկանց մաշկն ավելի քիչ ջուր է պարունակում, ինչը խանգարում է արյան հոսքին։