top of page

Ֆրանսիայում դիմակ կրելը պարտադիր է դարձել անգամ վեց տարեկանների համար

  • Nov 20, 2022
  • 1 min read

Ֆրանսիայի մի շարք հասարակական վայրերում դիմակ կրելու պահանջը հունվարի 3-ից կտարածվի 6-10 տարեկան երեխաների վրա, ասվում է երկրի օրենսդրության պաշտոնական տեղեկագրում զետեղված որոշման մեջ։


Նախկինում այս պահանջը վերաբերում էր միայն 11 տարեկանից բարձր անձանց։ Այն գործում է հասարակական տրանսպորտում, սննդի, սպորտային և կրոնական հաստատություններում։


««11 տարեկանից»-ը փոխարինվել է «վեց տարեկանից»-ով»,- նշված է նոր որոշման մեջ։


Ասվում է, որ այս որոշումը հունվարի 3-ին կհրապարակվի տեղեկագրում, և միանգամից ուժի մեջ կմտնի։


 
 
1/3238
bottom of page