top of page

Հզոր երկրաշարժ` Էրզրումում

  • Nov 20, 2022
  • 1 min read


Նոյեմբերի 19-ին Թուրքիայի արևելյան Էրզրում(Կարին) նահանգի Քյոփրուքյոյ շրջանում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Ermenihaber-ը:


Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15:40-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6.9 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Քյոփրուքյոյին հարակից շրջաններում։


Ըստ նախնական տեղեկությունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։

 
 
1/3233
bottom of page