Մահացել է 40 մարդ․ կորոնավիրուսային վիճակագրությունը՝ Հայաստանում

Նոյեմբերի 26-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդացության 675 նոր դեպք, կատարվել է 7745 թեստավորում։ Գրանցվել է 40 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337005 դեպք, որոնցից 312617 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 15498 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7459 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1431 է:
Ընդհանուր կատարվել է 2 342 246 թեստավորում: