Հաճելի է տեսնել Կրիշտիանուին․ Բենզեման՝ «Ալ-Նասր»-ի հետ խաղից հետո
- Lilit

- Dec 7, 2024
- 1 min read

Սաուդյան Արաբիայի առաջնության 13-րդ տուրում «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս պարտվել էր առաջատար «Ալ-Իթիհադին» 1:2 հաշվով։
Հանդիպման ընթացքում երկու թիմերից աչքի են ընկել Մադրիդի «Ռեալի» նախկին խաղընկերներ Կարիմ Բենզեման և Կրիշտիանու Ռոնալդուն։
Խաղից հետո ֆրանսիացի հարձակվողը խոսել է պորտուգալացու մասին։
«Հաճելի է տեսնել Կրիշտիանուին, մենք երկար ճանապարհ ենք միասին անցել։ 9 տարի «Ռեալում», գոլեր, գավաթներ․․․։ Միմյանց հաջողություն ենք մաղթել ապագայում և շարունակել ենք իրավիճակ փոխել»,- նշել է Բենզեման։



















