top of page

«Երկու կողմից էլ հայեր են կռվում ու պակասում». Սուրեն Սահակյան

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուկրաինան արդեն 2,5 տարի ա՝ կռվում ա իրեն գործնականում ամեն ինչում գերակշռող հակառակորդի հետ։ Էս ընթացքում բախվեց ինչի ասես՝ եթե աշխարհի կեսը իր կողմից ա ու օգնում ա, ապա մյուս կեսը՝ իր դեմ ա, բանակ սարքեց, համարյա 0-ից կռվել սովորեց, մոտ էր ամեն ինչ կորցնելուն, բայց դիմացավ։ Ու էս ամեն ինչը միայն մի բանի շնորհիվ՝ լավագույնի հանդեպ անմար հույսի, ինչը նույնիսկ ամենադժվար պահերին չնահանջեց։ Չնահանջեց նույնիսկ էն պահերին (իսկ դրանք մի քանիսն էին), երբ բացի իրենցից բոլորը ուղիղ հակառակում էին համոզված։ Ուր ա թե մենք մեր ուժերի նկատմամբ էդ հավատի ու ինքներս մեր նկատմամբ էդ սիրո կեսն ունենայինք։Իսկ 2,5 տարի ա, ինչ էդ պատերազմի ի՛մ ամենացավոտ կողմն էն ա, որ երկու կողմից էլ հայեր են կռվում ու պակասում

bottom of page