top of page

Իտալիայում կյանքից հեռացել է Nutella-ն ստեղծած քիմիկոսը

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 18
  • 1 min read

ree

Իտալացի քիմիկոս Ֆրանչեսկո Ռիվելլան, որը համարվում է Ferrero ընկերության ամենահայտնի արտադրանքներից մեկի՝ Nutella շոկոլադե կրեմի ստեղծողը, մահացել է: Նա 97 տարեկան էր:



Ինչպես գրում է Daily Mail-ը, նա ավելի քան 40 տարի աշխատել է Ferrero-ի հետ՝ ընկերությանն օգնելով ստեղծել աշխարհում մեծ պահանջարկ վայելող, նորարարական արտադրանք:



Որպես Միքել Ֆերերոյի «աջ ձեռքը»՝ Ռիվելլան շատ է ճանապարհորդել, որպեսզի գտնի շոկոլադե ապրանքաների համար կատարյալ բաղադրիչներ:  Նշվում է, որ քիմիկոսը վճռորոշ դեր է ունեցել Nutella-ի ստեղծման գործում:

1/3011
bottom of page