top of page

«Բավարիան» ռեկորդային եկամուտ է գրանցել նախորդ մրցաշրջանում

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 8, 2024
  • 1 min read
ree

«Բավարիան» ռեկորդային եկամուտ է գրանցել 2023/24 մրցաշրջանի համար։

Նախորդ ֆինանսական տարվա ընթացքում «Բավարիայի» ընդհանուր եկամուտը, որը ներառում է բասկետբոլի և ֆուտբոլային ակումբների եկամուտները, կազմել է 1,017 միլիարդ եվրո։ Bayern München AG ընկերությունը, որը ղեկավարում է ակումբի ֆուտբոլային ուղղությունը, ռեկորդային եկամուտ է ունեցել՝ 951,5 միլիոն եվրո:

Ակումբի շահույթը՝ նախքան հարկերի վճարումը, նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ աճել է 15%-ով և կազմել 62,7 մլն եվրո։ «Բավարիայի» մաքուր շահույթը կազմել է 43,1 միլիոն եվրո՝ 21 տոկոսով ավելի, քան նախորդ մրցաշրջանում։ Բացի այդ, ակումբը հայտնել է, որ պարտքեր չունի։

1/3012
bottom of page