Քաղաքապետարանի երկու պաշտոնյա է ձերբակալվել կաշառք ստանալու մեղադրանքով
- Lilit
- May 20
- 1 min read
Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյա է ձերբակալվել կաշառք ստանալու մեղադրանքով, հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։
Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,-հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։