Շագանակագեղձի քաղցկեղ. տղամարդկանց մոտ ամենատարածված չարորակ նորագոյացություններից է, որը զարգանում է դանդաղ և երկար ժամանակ կարող է ախտանշաններ չդրսևորել
- Lilit

- Sep 19
- 1 min read

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ ամենատարածված չարորակ նորագոյացություններից է, որը զարգանում է դանդաղ և երկար ժամանակ կարող է ախտանշաններ չդրսևորել։
Ախտանշաններ.
հաճախամիզություն՝ հատկապես գիշերային ժամերին, դժվարամիզություն,
մեզի շիթի թուլություն,
երբեմն արյուն մեզի մեջ,
ուշացած փուլերում՝ ցավ կոնքի, մեջքի կամ ազդրերի շրջանում:
Ռիսկի գործոններ.
տարիքը, առավել հաճախ հանդիպում է 60-ն անց տղամարդկանց մոտ,
ժառանգական նախատրամադրվածություն,
ճարպոտ սննդակարգ,
քիչ ֆիզիկական ակտիվություն:
Ի՞նչ անել
Տղամարդկանց խորհուրդ է տրվում 45 տարեկանից սկսած պարբերաբար անցնել շագանակագեղձի հետազոտություն (մասնավորապես PSA (prostate specific antigen), միզասեռական համակարգի ուլտրաձայնային հետազոտություն և ուրոլոգի խորհրդատվություն, նույնիսկ բացակայող ախտանիշների պարագայում։




















