top of page

Ցանկացած բարեփոխում պետք է հանդիպի իր պրոբլեմին. Փաշինյանը բարեփոխումները համեմատեց երեխայի ծնունդի հետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 16
  • 1 min read

ree

Այն, որ սպասում եք առողջապահական ապահովագրությանը, էդ արդեն լավ է, քանի որ հաջորդ տարվանից ձեր սպասելիքները կարդարանան, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այնպես չէ, որ հունվարի մեկից, երբ համակարգը կներդրվի, կունենանք ոլորտում կատարյալ իրավիճակ.«Ցանկացած  բարեփոխում պետք է հանդիպի իր պրոբլեմին։ Բարեփոխումը ծնվում է, երբ հանդիպում է իր պրոբլեմին։ Երեխան կյանք է ստանում, երբ սկսում է ինքնուրույն շնչել։ Առաջինը լացում  է, չէ՞։ Բարեփոխումն էլ է այդպիսի բան, այն լինելու է պրոբլեմներով»։

Փաշինյանը հավելեց, որ ինքը տիրապետում է թեմային, սակայն ճիշտ համարեց, որ թեմայի շուրջ խոսեն առողջապահական համակարգի ներկայացուցիչները, քանի որ հնարավոր է, որ ճիշտ չնկարագրի ամեն ինչ.

«Ամենակարևորն այն է, որ մենք փոխեցինք համակարգի անունը։ Ի սկզբանե, պլանավորված էր, որ այն կկոչվի առողջապահության համապարփակ ապահովագրություն։ Սակայն, մենք հասկացանք, որ ուղերձը սխալ է, դա առողջապահության համապարփակ ապահովագրություն չէ, քանի որ չի մատուցում առողջապահական բոլոր ծառայությունները։

Ընդ որում, որպեսզի  հիասթափություն չլինի, կամ լինելիս էլ՝ մեծ չլինի, ասեմ, որ աշխարհում չկա պետական առողջապահական մի համակարգ, որը ներառում է առողջապահական բոլոր ծառայությունները։ Հիմա մեր հաշվարկով՝ նախնական այս համակարգը ներառելու է երկրում գոյություն ունեցող առողջապահական ծառայությունների  մոտավորապես 30 տոկոսը, որոնք ամենահաճախ օգտագործվողներն են»։

1/3011
bottom of page