Մինչև ժամը 21:00-ը ջուր չի լինի. հասցեներ
Dec 22, 2024
1 min read

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում դեկտեմբերի 22-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 22-ին 11:00-21:00-ն կդադարեցվի ք.Մեղրի Փարամազի փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




















