top of page

Կառավարությունը կների տաքսիստների նախկին պարտքերը. որքա՞ն է այն կազմում

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 31
  • 1 min read
ree

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում որոշում է կայացրել, որով կների տաքսիստների 1 մլրդ 342,2 մլն դրամի պարտքը։

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ 2015–2019 թվականներին մի քանի հազար տաքսիստներ ընդհանուր առմամբ մոտ 930 մլն դրամ պարտք են կուտակել: 2019 թվականից այդ տուրքերը դադարել են գործել, բայց քանի որ շատերը չեն մարել դրանք, դրանց վրա կուտակվել են 415 մլն դրամի տուգանքներ ու տույժեր։

Գործադիր մարմինը որոշել է ներել այդ պարտքերը՝ հաշվի առնելով, որ 2024 թվականից տաքսիստների համար սահմանվել է տուրքերի նոր համակարգ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնահատմամբ՝ 2024 թ. սեպտեմբերից մինչև 2025 թ. ավարտը նշված տուրքերի գանձումները կկազմեն շուրջ 330 մլն դրամ։

Նշենք, որ ուղևորափոխադրումների տուրքը կանխիկ վճարման դեպքում 2025 թ. հունվարի 1–ից կազմում է 3,5%, իսկ 2026 թ. հունվարի 1–ից կկազմի 5% , անկանխիկ վճարման դեպքում ՝ համապատասխանաբար 2,5% և 4%:

1/3012
bottom of page