top of page

ԵԽ-ն մշտապես թիրախավnրում էր շարունակվող ագրեuիայի զnh դարձած Ադրբեջանին և խրախուսում ագրեunրին՝ Հայաստանին. Ալիև

39 minutes ago
1 min read



ԵԽ-ն մշտապես թիրախավորում էր շարունակվող ագրեսիայի զոհ դարձած Ադրբեջանին և խրախուսում ագրեսորին՝ Հայաստանին: Այս մասին հայտարարել է Նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի VII գագաթնաժողովում:

Ալիևը նշել է, որ պատերազմական հանցագործներն ու մանկասպանները դեռևս չեն կրել իրենց արժանի պատիժը:

«Հայաստանի ներկայիս վարչապետն այն ժամանակ «օկուպացիայի տակ գտնվող Ղարաբաղում» հայտարարեց, թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Այս ամբողջ սանձարձակության վրա այսպես կոչված միջազգային հանրությունը աչք էր փակում: Ոչ ոք չդատապարտեց Հայաստանին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չպահանջեց իր ընդունած բանաձևերի կատարումը: Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը մշտապես թիրախավորում էին շարունակվող ագրեսիայի զոհ դարձած Ադրբեջանին և խրախուսում ագրեսորին՝ Հայաստանին»,- ասել է Նախագահ Իլհամ Ալիևը:

1/3680
bottom of page