«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»
- 3 hours ago
- 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն դեռեւս գցում-բռնում է, թե որ մարզում որն էր ձախողման պատճառը։ Փաշինյանը առանձնապես գոհ է Սյունիքից:
«Սյունիքից էի ամենաշատը մտահոգ, բայց հալալ է Առուշին, տղան մաքսիմումը արեց: Այ, Առուշի նման համայնքապետներին «օտ ի դո» պիտի պադերժկա անել, իսկ հավայի աթոռները զբաղեցրած պաշտոնյաները գլխների գալիքը չգիտեն»,- ՔՊ լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, այսպես է արտահայտվել Փաշինյանը Գորիսի համայնքապետի մասին։




















