Կարմիր Խաչի ղեկավարն անհնար է համարել Գազա քաղաքից զանգվածային տարհանումը
- Lilit

- Aug 30
- 1 min read

Միջազգային Կարմիր Խաչի ղեկավարը դատապարտում է Իսրայելի ծրագրերը, ըստ որի Գազա քաղաքի ռազմական գրավում իրականացնելուց առաջ պետք է զանգվածային տարհանում իրականացնել, ասելով, որ դա հնարավոր չէ անել անվտանգ կերպով, հաղորդում է AFP-ն։
«Գազա քաղաքից զանգվածային տարհանումը ներկայիս պայմաններում անհնար է իրականացնել անվտանգ և արժանապատիվ եղանակով», - հայտարարության մեջ ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչը։
Նա տարհանման ծրագիրն անվանեց «ոչ միայն անիրագործելի, այլև անհասկանալի»։




















