top of page

Կա սահմանադրություն, կաղում է սահմանադրականությունը. լիահույս եմ, որ բարձր դատարանը իր անվանը հավատարիմ կմնա. Մելոյան

  • 2 hours ago
  • 1 min read

Կա սահմանադրություն, կաղում է սահմանադրականությունը, լիահույս եմ, որ բարձր դատարանը այնուամենայնիվ իր անվանը հավատարիմ կմնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը:

«Այս պահի դրությամբ մենք ՀՀ-ի ողջ պատմության ընթացքում աննախադեպ իրավիճակում ենք, որովհետև ընտրության մասնակից այս քանակի ուժեր երբեք դիմում չէին ներկայացրել, և բոլորը դիմել են ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու հիմքով: Ընտրությունների արդյունքների վրա չէր կարող չազդել և հետևանք չթողել մեկ ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունը:

Այսօրվա նիստը բնականոն չսկսկեց, ի սկզբանե քննարկվեց հենց անաչառության խնդիրը, նոր միջնորդություններ ներկայացվեցին: Իրավիճակը հետևյալն է՝ մեր երկրում սահմանադրական մշակույթը որոշակի կաղում է, կա սահմանադրություն, կաղում է սահմանադրականությունը: Ես լիահույս եմ, որ բարձր դատարանը իր անվանը այնուամենայնիվ հավատարիմ մնալով՝ կկաշկանդվի այն փաստարկներով, որոնք ներկայացնում են քաղաքական ուժերը»,- նշել է Մելոյանը:

1/3459
bottom of page